Բրիտանական խորհրդի «Կանայք STEM ոլորտում» ծրագրի շրջանակում Մեծ Բրիտանիայում մագիստրոսական որակավորում ստանալու համար կրթաթոշակներ են տրամադրվում տաղանդավոր կին գիտնականներին՝ նպաստելով նրանց՝ մասնագիտական հաջողություններ գրանցելուն:
Այս տարի ծրագրով տրամադրվում է 25 կրթաթոշակ 12 երկրներում (ներառյալ Հայաստանը)՝ հասանելիություն ապահովելով բազմազան դասընթացների և տրամադրելով համապարփակ առավելություններ, ինչպիսիք են՝ ուսման վարձավճարի ամբողջական փոխհատուցում, ամսական կենսական կրթաթոշակներ, դեպի Մեծ Բրիտանիա և վերադարձի թռիչքների տոմսերի գումարի փոխհատուցում, վիզայի ու առողջության ապահովագրության վճարներ:
2024 թվականի հունվարի վերջից սկսած՝ դիմորդները հնարավորություն ունեն հասանելի կրթաթոշակների ամբողջական ցանկին հասանելիություն ստանալու՝ այցելելով Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի կայքէջ։
Հայտադիմումները ներկայացնելու վերջնաժամկետն է ս․թ․ ապրիլի 30-ը: