«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Պոմերանիայի համալսարանի (Սլուպսկ, Լեհաստան) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերեն/գերմաներեն բանասիրության բաժնի ուսանողների համար` 2023/2024 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի (գերմաներեն) առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 15-ը` ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է ուսանողների համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր,
7. անգլերենի (գերմաներեն) իմացությունը հաստատող վկայական:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ․՝ (+374 10) 554 641, (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան