«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Լիլի (Ֆրանսիա) համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Կենսաբանության, Աշխարհագրության և երկրաբանության, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետների ուսանողների համար` 2024/2025 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի (ֆրանսերեն) գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Ավելի մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am):
Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել՝ «Erasmus+», «Lille»:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 26-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
7. անգլերենի (ֆրանսերեն) իմացությունը հաստատող վկայական:
Լիլի համալսարանի ծրագրերի (առարկաների) ցանկը՝ այստեղ:
Անգլերեն դասընթացների ցանկը՝ այստեղ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ․՝ (+374 10) 554 641, (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան