«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Լե Մանի (Ֆրանսիա) համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողների համար` 2024/2025 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու (պրակտիկա անցնելու) նպատակով:
Ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am: Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել Erasmus+, Le Mans):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. ապրիլի 1-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն կամ ֆրանսերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (առավելագույնը՝ 1 էջ, ներառյալ՝ լուսանկար),
3. ուսանողական քարտ,
4. մոտիվացիոն նամակ (2 րոպեանոց յութուբյան լինք),
5. ակադեմիական տեղեկագիր,
6. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
7. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
8. ֆրանսերենի իմացությունը հաստատող վկայական։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան