«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն «Պատմություն և հնագիտություն» (6 ամիս ժամկետով), «Գրականություն և լեզվաբանություն» (3 ամիս ժամկետով) մասնագիտություններով ասպիրանտների համար՝ 2024/2025 ուստարվա 1-ին կիսամյակում հետազոտական աշխատանքներ կատարելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերենն (իտալերեն) է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. մարտի 26-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն)`
1. դիմում-հայտ,
2. անձնագրի պատճեն,
3. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնությունը (միայն ասպիրանտների համար՝ international.cooperation@unive.it էլհասցեին ուղարկել CV և հետազոտական աշխատանքի պլանը),
6.1 շարժունության համաձայնագիր:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան