«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իտալիայի Գաբրիել դը Անունցոյի անվան համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար (հումանիտար մասնագիտություններ, ֆարմացիա, հոգեբանություն, փիլիսոփայություն, սոցիոլոգիա, իրավագիտություն, գործարարություն և տնտեսագիտություն)՝ 2024/2025 ուստարվա 1-ին կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերենն (իտալերեն) է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. մարտի 31-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)`
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
6․1․ առարկաների ցանկերը հնարավոր է գտնել հետևյալ կայքէջերում․
անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝ https://www.unich.it/sites/default/files/english_courses.pdf,
իտալերենով դասավանդվող առարկաների ցանկը՝ https://en.unich.it/node/146,
7. մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան