Ս․թ․ ապրիլի 12-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ պատմության ֆակուլտետում կանցկացվի «Ինչպե՞ս ազգագրական հետազոտությունը կարող է կիրառվել զարգացման ծրագրերում․ «EU Lead4Shirak» ծրագրի փորձը» խորագրով հանդիպում-քննարկում։ «EU Lead4Shirak-Տեղեկատվական դերակատարների հզորացում՝ հանուն Շիրակի մարզի զարգացման» ծրագրի նպատակն է նորարարական մեթոդների և գործընթացների փորձարկմամբ խթանել տեղական շահագրգիռ կողմերի լայն մասնակցությունն իրենց համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Ծրագրի ղեկավար Հուսիկ Սարգսյանը և ազգագրագետ-հետազոտողներ, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.թ., դոցենտ Մխիթար Գաբրիելյանը և ԵՊՀ հնագիտության և ազգագրության ամբիոնի դասախոս Ռուզաննա Ծատուրյանը հանդիպման շրջանակում կքննարկեն ծրագրի փորձառությունը՝ ծրագրի համագործակցության շրջանակում կատարված ազգագրական մեթոդներով հետազոտության, ինչպես նաև արդյունքների կիրառման հնարավորությունների տեսանկյունից և հաջողված օրինակներով։