«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն (ԶՊՄԿ) հիմնադրվել է 1952 թ․։ Կոմբինատի գործունեության ոլորտը հանքարդյունաբերությունն է։
Ձեռնարկությունը պղնձամոլիբդենային հանքաքարի առաջատար արդյունահանողը և վերամշակողն է: Տարիների ընթացքում կուտակած հարուստ փորձը, կայուն տնտեսական զարգացման ռազմավարությունը, բազմաթիվ սոցիալական և բնապահպանական ծրագրերը, ինչպես նաև համաշխարհային լավագույն փորձի կիրառումն ապահովել են ԶՊՄԿ-ի անխափան և արդյունավետ գործունեությունն ու զարգացումը:
Ընկերության արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է։
ԶՊՄԿ-ն ունի ավելի քան 4600 աշխատակից։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ՀՀ առաջատար ընկերություններից է և խոշորագույն հարկատուն (2023 թվականին վճարել է 70 մլրդ 881 մլն դրամի հարկ, համար 1 հարկատուն է)։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ։
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/zcmcofficial
Ինստագրամյան էջ` https://www.instagram.com/zcmcofficial/
Լինքդինյան էջ՝ www.linkedin.com/company/zcmcofficial/