մշակել կամ փորձաքննության ենթարկել բիզնես գործընթացներին առնչվող պայմանագրեր, համաձայնագրեր և այլ իրավական փաստաթղթեր, բանակցություններ վարել պայմանագրերի պայմանների վերաբերյալ և պայմանագրերի կնքման առնչությամբ տրամադրել իրավաբանական կարծիք (legal opinion)
հետազոտել պրոդուկտների, բիզնես գործընթացների, ներքին իրավական ակտերի, մարքեթինգային միջոցառումների հետ կապված իրավական ռիսկերը և առաջարկել վերջիններիս զսպման արդյունավետ միջոցներ, տրամադրել իրավաբանական եզրակացություն
հետազոտել վարկային փաթեթների հետ կապված իրավական ռիսկերը և առաջարկել վերջիններիս զսպման արդյունավետ միջոցներ, տրամադրել իրավաբանական եզրակացություն
ապահովել գործունեության համապատասխանություն Բանկի ներքին ընթացակարգերին և քաղաքականությանը, ինչպես նաև այլ իրավասու մարմինների պահանջներին
բացառել փաստաթղթերի արտահոսքը, գործառնական սխալները և ֆինանսական կորուստները, գաղտնի և բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության արտահոսքի առկայության կամ հավանականության դեպքում անմիջապես տեղեկացնել անմիջական ղեկավարին, գործառնական ռիսկի միջադեպի առնչվելիս տեղեկացնել համապատասխան ստորաբաժանմանը
- բարձրագույն իրավաբանական կրթություն
- իրավական համակարգի իմացություն
- վերլուծական և խնդիրներ լուծելու հմտություններ
- հայերենի և անգլերենի գերազանց իմացություն, ռուսերենի լավ իմացություն
- գրավոր և բանավոր հաղորդակցման լավ հմտություններ
Արտոնություններ․
- Առողջության ապահովագրություն, այդ թվում նաև կյանքի և կրիտիկական հիվանդություններից ապահովագրություն
- Աշխատավարձի տարեկան վերանայումներ և կատարողականի հիման վրա տրամադրվող պարգևատրումներ
- Տոնական, նախատոնական պարգևատրումներ
- Արձակուրդային հատկացումներ
- Տարեկան տրամադրվող սոցիալական փաթեթ
- Միանվագ գումարի տրամադրում աշխատակիցների ամուսնության դեպքում
- Աշխատակիցների երեխայի/երեխաների ծննդյան կապակցությամբ միանվագ գումարի տրամադրում
- Երեխայի/երեխաների առաջին դասարան գնալու կապակցությամբ միանվագ գումարի հատկացում
- Հավասար հիմունքներով աշխատանքային հարաբերությունների ապահովում
- Արտաքին և ներքին դասընթացների մասնակցություն՝ փորձի փոխանակման և նոր հմտություններ յուրացնելու նպատակով, դասընթացների որակավորումների վճարների լրիվ կամ մասնակի փոխհատուցում
Վճարվող time off
Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջվող չափանիշներին համապատասխանող թեկնածուները: