Ս.թ. հունիսի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կանցկացվի ««Էրազմուս+» նախագծերի ազգային մեկնարկային օր-2024» միջոցառումը։
Միջոցառման նպատակն է ներկայացնել «Էրազմուս+» ծրագրի շրջանակում 2023 թ․ դրամաշնորհ ստացած բուհերի և ՄԿՈՒ հաստատությունների կողմից իրականացվող նախագծերի հիմնական նպատակները, ակնկալվող արդյունքները, ինչպես նաև անցկացնել քննարկումներ՝ ուղղված ոլորտի մարտահրավերների և դրանց լուծման ուղիների բացահայտմանը։
Միջոցառումը նախատեսված է բարձրագույն կրթության և նախնական ու միջին մասնագիտական կրթական հաստատությունների, կրթության ոլորտում քաղաքականություն մշակողների, հասարակական կազմակերպությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչների և հետաքրքրված այլ անձանց համար։
Միջոցառման աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը, գործելու է նաև համաժամանակյա թարգմանություն։
Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև ս․թ․ հունիսի 18-ը ներառյալ գրանցվել՝ անցնելով հղումով։