Дата
«Պատմություններ հանուն խաղաղ գոյակցության» նախագիծը միտված է կարեկցանք և հաշտեցում սերմանելու պատմականորեն հակամարտությունների ազդեցության տակ գտնվող եվրոպական համայնքների միջև:
Նախագիծը նպատակ ունի կամուրջ դառնալու հասարակությունների միջև՝ հավաքագրելով պատերազմներից և հակամարտություններից տուժած անհատների կյանքի պատմությունները։ Հարցազրույցների հիման վրա նկարահանվել են փաստավավերագրական հոլովակներ, որտեղ մասնակիցները ներկայացնում են իրենց փորձը։
Ծրագիրն իրականացվել է երեք երկրներում՝ Հայաստան (Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոն), Վրաստան (Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ (IDFI)) և Սլովակիա (Slobodná škola Košice):