Ս․թ․ հունիսի 29-ին՝ ժամը 16։30-ին, ԵՊՀ մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 3-րդ հարկ) կանցկացվի «Հայ մշակութային և գիտական ընկերակցություն» («Armenian Society of Fellows») հիմնադրամի տարեկան երրորդ համաժողովը։
«ASOF» հիմնադրամի կազմակերպած համաժողովի շրջանակում Երևանի պետական համալսարանում կանցկացվի «Գիտություն, տեխնոլոգիա, արվեստ և լրագրություն» թեմայով քննարկում։
Միջոցառման բանախոսներին և նրանց զեկուցումների թեմաներին հնարավոր է ծանոթանալ այստեղ։
Համաժողովը կանցկացվի անգլերենով:
Մուտքն ազատ է։
Օրակարգը հասանելի է այստեղ՝ https://shorturl.at/7QJ2N
Համաժողովի վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://asof.am/activities/meetings/annual-conferences/yerevan-2024/