Հ. Հովնանյան Ընտանեկան Հիմնադրամը փնտրում է սոցիալական ցանցերի մասնագետ, ով պատասխանատու կլինի հիմնադրամի հատուկ նախագծերի համար՝ հատկապես Repat Armenia (Վերադարձ Հայաստան) և HIKEArmenia-ի համար
Մասնակցել սոցիալական ցանցերի առաջխաղացման ռազմավարության
մշակմանը՝ հիմնվելով ընկերության յուրօրինակության, արժեքերի և նպատակների վրա
Պատրաստել հրապարակման համար անհրաժեշտ որակյալ կոնտենտներ, այդ թվում
ֆոտո, վիդեո և տեքստային նյութեր
Իրականացնել սոցցանցերում ընկերության հաշիվների ամենօրյա մոնիթորինգ,
այդ թվում օրական այցելությունների վերլուծություններ և նամակների և մեկնաբանությունների վերահսկողություն
Մշակել և ներդնել գործունեության զարգացման նոր գաղափարներ՝ սոցցանցերում
ընկերության հետևորդների քանակի ավելացման և նրանց հավատարմությունն ապահովելու նպատակով
- Ապահովել ընկերության էջերի տեսանելիությունը տարբեր սոցցանցերում (օր.՝ Facebook)
- Ամսական և եռամսյակային հաշվետվություններ․ ամեն ամիս հավաքել, վերանայել և վերլուծել, թե արդյոք սոցիալական մեդիայի արշավները հասել են իրենց նպատակներին
- Հետևել թրենդերին և տեղյակ լինել ներկայիս տեխնոլոգիաներին և սոցիալական ցանցերի գործիքներից
- Համագործակցել թիմի անդամների հետ, PR մասնագետի, կայքերի մասնագետի և մարքեթինգի մասնագետի հետ, սոցիալ ցանցերում հատուկ նախագծերի ներկայությունը ավելի ուժեղացնելու նպատակով
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, PR-ի կամ այլ հարակից ոլորտում
- SMM-ի աշխատանքային փորձ
- Աշխատանքային փորձ տարատեսակ սոցիալ հարթակների հետ, օրինակ՝ Facebook, X, Instagram, LinkedIn, Vkontakte, Telegram, և այլ
- Թրենդերի հանդեպ հետաքրքրվածություն
- Հայերենի, անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն
- Գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ
- Ունակություն ստեղծելու գրավիչ կոնտենտ
- Որակական և քանակական վերլուծություններ իրականացնելու ունակություններ
- Միաժամանակ աշխատել տարբեր առաջադրանքների վրա
- Ունակություն աշխատելու շահագրգիռ կողմերի հետ
- Խնդիրներ լուծելու և թիմում աշխատելու ունակություններ
- Նախաձեռնողականություն և կրեատիվ մտածողություն
Ինքնակենսագրականը դիտարկելու համար պարտադիր է կցել նաև ուղեկցող նամակ։