Ս.թ. հոկտեմբերի 21-ից 26-ը Զալցբուրգի համալսարանում (Ավստրիա) տեղի կունենա «PoSIG Teacher Academy 2024. Sectoral Integration: New Ways to EU membership?» («Ոլորտային ինտեգրում. ԵՄ անդամակցության նո՞ր ուղիներ») թեմայով փորձագետների սեմինար, որին մասնակցելու հնարավորություն ունեն քաղաքագիտությամբ և (կամ) միջազգային հարաբերություններով զբաղվող դասախոսներն ու հետազոտողները:
Առավել մանրամասն՝ https://posig.info/about-posig/:
Մինչև ս.թ. հուլիսի 15-ը անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերը (ինքնակենսագրություն, մոտիվացիոն նամակ, ԵՊՀ հիմնական աշխատակից լինելու վերաբերյալ տեղեկանք, ընդունող կողմից հրավեր-նամակ) ուղարկել h.mkrtchyan@ysu.am էլհասցեին:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38)
Էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան