Մագիստրոսական 6 կրթական ծրագրերի համար տրամադրվեց լրացուցիչ ֆինանսավորում
Հունիսի 10-ին ԵՊՀ ռեկտորի հրամանով հաստատվել էր մագիստրոսական կրթական ծրագրերին 2024/25 ուսումնական տարվա համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը: Ֆինանսավորման համար կարող էին դիմել ծրագրի ընդունելության արդյունքում 15 և ավելի ուսանող ունեցող մագիստրոսական կրթական ծրագրերի ղեկավարները:
![](/sites/default/files/styles/large_slide/public/2024-07/0331f47d-a08b-4fee-bd40-8224befd742c.jpg?h=199d8c1f&itok=wemUBkn_)
Մրցույթին մասնակցելու համար դիմել էին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հեռուստալրագրություն», Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր», ինչպես նաև «Մարդկային ռեսուրսների կառավարում», Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի «Ֆինանսական մաթեմատիկա», Իրավագիտության ֆակուլտետի «Քրեական արդարադատություն և փաստաբանություն» և Ֆարմացիայի ինստիտուտի «Ֆարմացիա» մագիստրոսական կրթական ծրագրերի ղեկավարները:
Լրացուցիչ ֆինանսավորման համար ներկայացված վերոնշյալ մագիստրոսական կրթական վեց ծրագրերն էլ ճանաչվել են կարգի պահանջներին համապատասխանող և ստացել ֆինանսավորում: