«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Իտալիայի Մեսսինայի համալսարանի միջև կնքված պայմանագրով 2024-2025 ուստարում 3 ամիս ժամկետով նախատեսվում է շարժունություն ասպիրանտուրայի ուսանողների համար: Դրամաշնորհը հատկացվում է անձի հոգեբանություն մասնագիտությամբ հետազոտություն կատարելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերեն/ իտալերենն է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, հոգում է ճանապարհածախսը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024թ. հուլիսի 24-ը՝ ժամը 17:00-ն:
Ծրագրի դիմում-հայտերն ուղարկել ԵՊՀ միջազգային կապերի բաժնի mnatsakanyan@ysu.am էլփոստին:
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերը ընդունվում են միայն
անգլերեն PDF տարբերակով).
1. Դիմում հայտ
2. Անձնագրի պատճեն
3. Ինքնակենսագրական (CV) Europass ձևաչափով ( https://europass.cedefop.europa.eu/ )
4. Մոտիվացիոն նամակ
5. Տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ
6. Ընդունող բուհի գիտական ղեկավարի համաձայնություն
Առավել մանրամասն՝ https://erasmusplus.am/credit-mobility/ :
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, սենյակ 408
Հեռ՝. (+374 10) 554 641 (ներքին 11-38):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան