Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների նախարարությունը օտարերկրյա քաղաքացիների՝ 2024/2025 ուսումնական տարվա ընդունելության համար գործարկել է Հորդանանի պետական ուսումնական հաստատությունների միացյալ էլեկտրոնային կայքէջը՝ http://studyinjordan.jo/isaapp/ISALoginEN.aspx, որից օգտվելու հնարավորություն ունեն նաև ԵՊՀ ուսանողները։
Նշյալ կայքէջը հնարավորություն է ընձեռում օտարերկրյա ուսանողներին ծանոթանալու Հորդանանի բարձրագույն ուսումնական հաստատություններին, ծրագրերին, գիտական աստիճաններին և մասնագիտություններին՝ հեշտացնելով ընդունելության նախապատրաստական փուլի կազմակերպումը։