Իրանի Իսլամական Հանրապետության գիտական և համալսարանական համագործակցության գլխավոր վարչությունը և մշակույթի իսլամական հաղորդակցության կազմակերպությունը հրավիրում են մագիստրոսներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին մասնակցելու Իրանի բուհերում կազմակերպվող հետազոտական պրակտիկայի ծրագրերին։
Առանձնացվում է պրակտիկայի 2 տեսակ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ՝ համապատասխանաբար 20 օր և մեկ կիսամյակ տևողությամբ։
Դիմելու պայմանները՝
-դիմորդը պետք է լինի մագիստրատուրայի (ասպիրանտուրայի) վերջին կուրսի ուսանող կամ դասախոս (գիտաշխատող),
-դիմորդի հետազոտական պլանը պետք է առնչվի իրանագիտությանը (իրանական արվեստ, ճարտարապետություն և այլն), պարսից լեզվին ու գրականությանը, իսլամագիտությանը,
-հետազոտական թեման պետք է համապատասխանի դիմորդի մասնագիտությանը կամ դասավանդման ուղղությանը,
-ավարտական աշխատանքի (մագիստրոսական թեզ, ատենախոսություն) նախագիծը (անգլ․՝ proposal) պետք է հաստատված լինի դիմորդի համալսարանի կողմից։
Պահանջվող փաստաթղթեր՝
-լրացված ձևաթուղթ (կցվում է),
-պաշտոնական երաշխավորագիր՝ տրված համալսարանի կողմից,
-ավարտական աշխատանքի նախագիծը՝ հաստատված համալսարանի կողմից,
-հետազոտական ծրագիր՝ արժանացած գիտական ղեկավարի (համալսարանի) հավանությանը,
-դիմորդի ինքնակենսագրական (անգլերեն կամ պարսկերեն)։
Պարտավորություններ՝
-հետազոտական պրակտիկայի ավարտից հետո առավելագույնը 1 ամսվա ընթացքում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնին ներկայացնել ավարտական զեկույց՝ դիմորդի իրականացրած հետազոտական աշխատանքների արդյունքների վերաբերյալ,
-հետազոտությանը առնչվող նվազագույնը մեկ հոդվածի տպագրություն կամ մեկ գիտական զեկույցի ներկայացում Հայաստանի գիտամշակութային կենտրոններում։
*Դիմորդի կացության և սննդի ծախսերը հոգում է համալսարանը։
Փաստաթղթերն ուղարկել icro.iri.am@gmail.com էլհասցեին: