Հիմք ընդունելով ԵՊՀ ռեկտորի՝ 2024 թ. օգոստոսի 27-ի թիվ 163/1-Լ հրամանը՝ ԵՊՀ գիտական կազմի թափուր պաշտոնների համալրման նպատակով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է գիտական ստորաբաժանման ղեկավարի մրցույթ:
Համաձայն ՀՀ Կառավարության՝ 2023 թ. դեկտեմբերի 21-ի թիվ 2298-Ն որոշման 45-րդ կետի՝ գիտական ստորաբաժանման ղեկավարի (լաբորատորիայի վարիչ, բաժնի վարիչ, սեկտորի վարիչ, բաժանմունքի ղեկավար/վարիչ, կենտրոնի ղեկավար և այլն) պաշտոնը կարող է զբաղեցնել այն անձը, որը`
1) ունի տվյալ ստորաբաժանման՝ կատարվող գիտական հետազոտությունների բնագավառին համապատասխան կամ հարակից բնագավառներում գիտական աստիճան,
2) ունի գիտական, գիտատեխնիկական կամ գիտակրթական առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ,
3) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտություններ, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտություններ մասնագիտություններով համահեղինակել է վեց հրապարակում ՄԳՇ-ում կամ առնվազն երկու մենագրություն, իսկ հայագիտություն և հումանիտար գիտություններ մասնագիտություններով՝ առնվազն երեք հրապարակում ՄԳՇ-ում կամ մեկ մենագրություն,
4) վերջին հինգ տարիների ընթացքում (չհաշված զինվորական ծառայության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածները) բնական գիտություններ, ճարտարագիտություն և տեխնոլոգիա, բժշկական, գյուղատնտեսական, հասարակական գիտություններ մասնագիտություններով հրապարակումներից առնվազն երեքում, իսկ հայագիտություն և հումանիտար գիտություններ մասնագիտություններով՝ առնվազն երկուսում առաջին, վերջին կամ գրագրություն պահպանող հեղինակ է:
Մրցութային ընտրությունը տեղի կունենա ԵՊՀ կրթագիտական ստորաբաժանման գիտական խորհրդի նիստում ս․թ. հոկտեմբերի 18-30-ն ընկած ժամանակահատվածում:
Գիտական ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի հավակնորդը ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում՝ ռեկտորի անունով,
2) կադրերի հաշվառման անձնական թերթիկ,
3) ինքնակենսագրություն (CV),
4) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի), գիտական աստիճանի դիպլոմի, գիտական կոչման վկայականի պատճենները,
5) հրատարակված գիտական աշխատությունների և/կամ գյուտերի ցանկը (ԵՊՀ աշխատող հավակնորդները գիտական աշխատությունների ցանկը ներբեռնում են նաև intranet.ysu.am հարթակում),
6) հավակնորդի նախաձեռնությամբ գիտական գործունեությունը բնութագրող այլ փաստաթղթեր («ԵՊՀ գիտական կազմի թափուր պաշտոնի համալրման կարգի» 7-րդ կետ):
Դիմումների և անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2024 թ. սեպտեմբերի 27-ը (ներառյալ):
«ԵՊՀ գիտական կազմի թափուր պաշտոնի համալրման կարգին» հնարավոր է ծանոթանալ այստեղ։
ԵՊՀ գիտական կազմի պաշտոնների մրցութային ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին հրամանը՝ կից։
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ անձնակազմի կառավարման բաժին:
Հեռ.՝ (+374 60) 710 187, (+374 93) 209 482, ներքին հեռ.՝ 11-87: