«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Իսպանիայի Գրանադայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բակալավրիատի ուսանողների համար` 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում 5 ամիս ժամկետով ուսանելու նպատակով:
Աշխատանքային լեզուն իսպաներենը կամ անգլերենն է:
Իսպաներենի B1 մակարդակի իմացությունը պարտադիր է (դասընթացները իսպաներենով ընտրելու պարագայում):
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարելի է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի mnatsakanyan@ysu.am էլհասցեով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. հոկտեմբերի 6-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր:
Առարկայացանկը՝ այստեղ։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան