Զաարլանդի համալսարանում (Գերմանիա) «Էրազմուս+» ծրագրի շրջանակում տրամադրվում է կրթաթոշակ ԵՊՀ քիմիայի (մասնագիտացում՝ քիմիական/օրգանական սինթեզ, էլեկտրաքիմիա) և կենսաբանության ֆակուլտետների (մասնագիտացում՝ կենսաբանական վերլուծություն) ասպիրանտների համար՝ մինչև 1 ամիս ժամկետով 2024/2025 ուստարվա երկրորդ կիսամյակում հետազոտական աշխատանք կատարելու նպատակով։
Կրթաթոշակը կազմում է օրական 70 եվրո (մինչև 14-րդ օրը), 50 եվրո՝ 14-րդ օրվանից մինչև 30-րդ օրը: Ավիատոմսերի գումարը փոխհատուցվում է 530 եվրոյի չափով:
Գերմաներենի և (կամ) անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:
Համալսարանի մասին հավելյալ տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 30-ն է:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu),
3. դիպլոմ,
4. հետազոտական աշխատանքի համառոտ նկարագիր (պլան),
5. տեղեկանք աշխատավայրից (ուսման վայրից),
6. հրավեր Զաարլանդի համալսարանի պրոֆեսորի կողմից։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին։
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան