ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության համագործակցության շրջանակում ԵՊՀ ուսանողներն այցելեցին «Կոկա-Կոլա» այցելուների կենտրոն։
Ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու «Կոկա-Կոլա» բրենդի պատմության ամենահետաքրքիր դրվագներին, տեղեկանալու ընկերության գործունեության մասին՝ կիրառվող նորարար տեխնոլոգիաներին, կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերին, ռազմավարությանը, ինչպես նաև՝ տեսնելու շշալցման հոսքագծերը և արտադրանքի պատրաստման գործընթացը։
Շրջայցի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին կազմակերպությունում առկա պրակտիկայի հնարավորությունները, որոնց շնորհիվ նրանք, աշխատելով ճկուն գրաֆիկով, կկարողանան գործնականում կիրառել իրենց մասնագիտական գիտելիքները՝ ձեռք բերելով նոր հմտություններ։
Ուսանողները հնարավորություն ունեցան նաև իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու կազմակերպության ներկայացուցչին և ստացան սպառիչ պատասխաններ։
Շրջայցի մասնակիցներին հյուրասիրվեցին զովացուցիչ ըմպելիքներ, ինչպես նաև մատուցվեցին փոքրիկ անակնկալներ ընկերության կողմից։