Միջբուհական համագործակցության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Հումբոլդտի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն ԵՊՀ բոլոր ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2024-2025 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Գերմաներենի առնվազն B2/C1 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ՝ ամսական 859 եվրոյի չափով:
Ավիատոմսերի գումարը չի փոխհատուցվում:
Մանրամասն տեղեկություններ հնարավոր է գտնել համալսարանի կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 20-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն/գերմաներեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies),
7. գերմաներենի իմացությունը հավաստող փաստաթուղթ:
Հումբոլդտի համալսարանում առաջարկվող դասընթացներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝ https://agnes.hu-berlin.de/
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան