Հումբոլդտի համալսարանում (Գերմանիա) «Էրազմուս+» ծրագրի շրջանակում տրամադրվում է կրթաթոշակ ԵՊՀ բոլոր ֆակուլտետների ասպիրանտների համար՝ 5-20 օր ժամկետով 2024/2025 ուստարվա երկրորդ կիսամյակում հետազոտական աշխատանք կատարելու նպատակով։
Կրթաթոշակը կազմում է օրական 70 եվրո: Ավիատոմսերի գումարը փոխհատուցվում է 360 եվրոյի չափով:
Գերմաներենի/անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:
Համալսարանի մասին հավելյալ տեղեկություններ հնարավոր է գտնել այստեղ։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս.թ. հոկտեմբերի 20-ն է:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն/գերմաներեն).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. դիպլոմ,
4. հետազոտական աշխատանքի համառոտ նկարագիր (պլան),
5. տեղեկանք աշխատավայրից (ուսման վայրից),
6. հրավեր Հումբոլդտի համալսարանի պրոֆեսորի կողմից։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին։
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան