«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ալմերիայի համալսարանի (Իսպանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ ուսանողների համար` 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի/իսպաներենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am: Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել Erasmus+, Almeria):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ հոկտեմբերի 27-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից թարգմանված և հաստատված),
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
7. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies KA171),
8. անգլերենի/իսպաներենի իմացությունը հաստատող վկայական:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան