Գերմանիայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանը միջբուհական համագործակցության շրջանակում տրամադրում է կրթաթոշակ ԵՊՀ ասպիրանտների համար՝ ամենաուշը 2024 թվականի դեկտեմբերի 30-ին հետազոտական այց կազմակերպելու նպատակով։
Ասպիրանտների համար կրթաթոշակը կազմում է 1200 եվրո:
Ավիատոմսերի գումարը ներառնված չէ:
Գերմաներենի և/կամ անգլերենի իմացության առնվազն B2 մակարդակը պարտադիր է:
Համալսարանի մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել հետևյալ հղմամբ:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. հոկտեմբերի 27-ն է: Հետազոտական ծրագրի սկիզբը՝ ամենաուշը ս.թ. դեկտեմբերի 30-ն է:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն/գերմաներեն).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով:
3. դիպլոմ,
4. հետազոտական աշխատանքի համառոտ նկարագիր/պլան,
5. ԵՊՀ-ում ասպիրանտ և/կամ աշխատակից լինելու մասին տեղեկանք
6. հրավեր՝ Յենայի համալսարանի պրոֆեսորի կողմից:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am էլհասցեով:
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան