«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում ԵՊՀ-ի և Բեռլինի ազատ համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բոլոր ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար` 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի և (կամ) գերմաներենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am էլհասցեով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ նոյեմբերի 10-ը` ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն/գերմաներեն, PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և հաստատված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր,
7. անգլերենի/գերմաներենի իմացությունը հաստատող վկայական:
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր (թարգմանված և հաստատված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից),
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր,
7. անգլերենի/գերմաներենի իմացությունը հաստատող վկայական:
Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝ այստեղ։
Մանրամասներին հնարավոր է ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով:
Контакты
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)