Ставка:
Полная занятость
Крайний срок:
29 ноября 2024
Категория:
Вакансия
«Եվրոթերմ» ՓԲԸ
Тип работы:
В офисе
Рабочие дни:
Пн.
Пт.
Основные обязанности
- Կազմակերպում է ձեռնարկության ֆինանսական ռեսուրսների շարժի կառավարումը և ֆինանսական հարաբերությունների կարգավորումը, որը ծագում է տնտեսվարող սուբյեկտների միջև շուկայական պայմաններում՝ արտադրանքի արտադրման և իրացման ընթացքում բոլոր ռեսուրսների առավել էֆեկտիվ օգտագործման և մաքսիմալ շահույթի ստացման համար
- Ապահովում է ձեռնարկության ֆինանսական ռազմավարության մշակումը և ֆինանսական կայունությունը
- Ղեկավարում է ընթացիկ և հեռանկարային ֆինանսական պլանների նախագծերի, կանխատեսվող հաշվեկշիռների և դրամային միջոցների բյուջեների մշակումը
- Ապահովում է ֆինանսական ցուցանիշների տրամադրումը ձեռնարկության ստորաբաժանումներին
- Մասնակցում է արտադրանքի իրացման, կապիտալ ներդրումների, գիտա-հետազոտական աշխատանքների, արտադրանքի ինքնարժեքի պլանավորման, արտադրության շահութաբերության պլանների նախագծերի նախապատրաստմանը
- Ղեկավարում է շահույթի և շահույթահարկի հաշվարկների աշխատանքները
- Որոշում է ձեռնարկության արտադրատնտեսական գործունեության ֆինանսական աղբյուրները, ներառյալ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ վարկավորումը, արժեթղթերի թողարկումը և ձեռքբերումը, լիզինգային ֆինանսավորումը, փոխառությունների և սեփական միջոցների օգտագործումը
- Կատարում է ֆինանսական շուկաների հետազոտումը և վերլուծությունը, գնահատում է միջոցների յուրաքանչյուր աղբյուրի համար հնարավոր ֆինանսական ռիսկերը և մշակում է առաջարկներ դրանց նվազեցման համար
- Իրականացնում է ներդրումային քաղաքականությունը և ձեռնարկության ակտիվների կառավարումը, որոշում է դրանց օպտիմալ կառուցվածքը, պատրաստում է առաջարկություններ ակտիվների փոփոխության, լիկվիդացման համար, վերլուծում և գնահատում է ֆինանսական ներդրումների էֆեկտիվությունը
- Կազմակերպում է շրջանառու միջոցների նորմատիվների և շրջանառության արագացման միջոցառումների մշակումը
- Ապահովում է ժամանակին եկամուտների մուտքերը, սահմանված ժամկետներում ֆինանսաբանկային և բանկային գարծառնությունների ձևակերպումը, մատակարարների և կապալառուների հաշիվների վճարումները, վարկերի մարումը, տոկոսների, աշխատավարձերի, հարկերի վճարում
- Վերլուծում է ձեռնարկության ֆինանսա-տնտեսական գործունեությունը, մասնակցում է առաջարկների մշակմանը, որոնք ուղղված են վճարունակության ապահովմանը, չօգտագործած նյութատեխնիկական արժեքների գոյացման և լիկվիդացման կանխարգելմանը, ձեռնարկության շահութաբերության բարձրացմանը, շահույթի ավելացմանը, ֆինանսական կարգապահության ամրապնդմանը
- Վերահսկում է ֆինանսական պլանի և բյուջեի կատարումը, պահանջարկ չունեցող արտադրանքի արտադրության դադարեցումը, դրամական միջոցների ճիշտ բաշխումը, սեփական և վարկային շրջանառու միջոցների նպատակային օգտագործումը
- Ապահովում է ֆինանսական միջոցների հաշվառման վարումը և ֆինանսական գործունեության արդյունքների հաշվետվությունների կազմումը
Требуемая квалификация
Բարձրագույն մասնագիտական կրթություն
Հաղորդակցվելու ունակություններ, ներառյալ՝ լսելու ունակություններ, արտահայտվելու ոճ
Սթրեսի կառավարում և կոնֆլիկտների լուծում
Ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ
Կառավարման հմտություններ