«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մեսսինայի համալսարանի (Իտալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն պրոֆեսորադասախոսական կազմի համար` 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար:
Առավելությունը տրվելու է այն մասնագետներին, որոնք զբաղվում են մշակութային մարդաբանության խնդիրներով, ինչը անմիջականորեն առնչվում է ծրագրի շրջանակում հետազոտվող թեմային։
Աշխատանքային լեզուն անգլերենը կամ իտալերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. նոյեմբերի 17-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն)․
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
4. շարժունության համաձայնագիր (Mobility Agreement),
5. ընդունող բուհի համաձայնություն:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համարդիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան