ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Ֆինանսներ» կրթական ծրագրի առաջինկուրսեցիները ս.թ. նոյեմբերի 18-ին և 19-ին դասախոս Հ. Դովլաթյանի ուղեկցությամբ այցելեցին ՀՀ կենտրոնական բանկ:
Այցի նպատակը «Ֆինանսների հիմունքներ» առարկայի շրջանակներում երկրի գլխավոր դրամատան և նրա կողմից վարվող դրամավարկային քաղաքականության վերաբերյալ գիտելիքների ամրապնդումն էր: ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնում ուսանողները ծանոթացան նաև հայկական դրամի պաշտպանական հատկանիշներին, ինչպես նաև ԿԲ թողարկած ոսկյա և արծաթյա հուշադրամների և հուշամեդալների ցուցադրությանը:
Նշենք, որ արդեն ձևավորված ավանդույթի համաձայն՝ սա ապագա ֆինանսիստների առաջին այցն էր ՀՀ կենտրոնական բանկ: