Կենսաանվտանգության պահարան
Պահարանի նպատակն է ապահովել անձնակազմի և շրջակա միջավայրի համար վտանգավոր կենսաբանական ագենտներից պաշտպանություն, ինչպես նաև պաշտպանել պահարանում օգտագործվող նյութերը էկզոգեն աղտոտումից: Այս պահարանը նախատեսված է կենսաբանական նյութերի և վտանգավոր կամ պոտենցիալ վտանգավոր մանրէների հետ աշխատելու համար:
Կենսագործընթացների կառավարման համակարգ
Օգտագործվում է բջիջների աճման, ֆերմենտների արտադրության, կենսակատալիզի, սննդի արտադրության, կաթի վերամշակման, հյուսվածքների ճարտարագիտության, ջրիմուռների արտադրության, սպիտակուցների սինթեզի և անաերոբ նյութափոխանակության գործընթացների ուսումնասիրության, կարգավորման և կառավարման համար:
Կիսա-միկրո օսմոմետր
Կիսա-միկրո օսմոմետրը թույլ է տալիս հեշտությամբ և արագ որոշել տարբեր ջրային լուծույթների օսմոլայնությունը՝ չափելով նմուշի սառեցման կետի ճնշումը:
Հումակլոտ
Նախատեսված է պրոտոմբինային ժամանակի (PV), ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինի ժամանակի (APTT), ֆիբրինոգենի կոնցենտրացիայի, D-dimer-ի կոնցենտրացիայի և այլ կլոտինգի թեստերում մակարդման ժամանակի որոշման համար:
Հումասեդ
Նախատեսված է պրոտոմբինային ժամանակի (PV), ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինի ժամանակի (APTT), ֆիբրինոգենի կոնցենտրացիայի, D-dimer-ի կոնցենտրացիայի և այլ կլոտինգի թեստերում մակարդման ժամանակի որոշման համար:
Մազանոթային էլեկտրոֆորեզի համակարգ
QIAxcel Advaced կապիլյար գել էլեկտրոֆորեզի համակարգն օգտագործվում է նուկլեինաթթուների բաժանման համար՝ ըստ մոլեկուլային զանգվածի և կարող է օգտագործվել լաբորատորիաներում ախտորոշիչ նպատակներով մարդու որոշ հիվանդությունների հայտնաբերման համար, ինչպես նաև գիտահետազոտական լաբորատորիաներում, որոնք զբաղվում են մոլեկուլային-գենետիկական հետազոտություններով։
Միկրոալիքային պլազմային ատոմային էմիսիոն սպեկտրաչափ
Միկրոալիքային պլազմային ատոմային սպեկտրաչափը նկարագրվում է որպես անալիտիկ տեխնիկա, որն օգտագործվում է նմուշներում (պինդ կամ հեղուկ) առկա տարրերի կոնցենտրացիան քանակապես որոշելու համար՝ համեմատելով դրա արտանետումը տարրի հայտնի կոնցենտրացիաների հետ՝ ըստ տրամաչափիչ կորի: Վերջնական տվյալը ներկայացվում է տարրի կոնցենտրացիայի տեսքով:
Միկրոպլանշետային սպեկտրոֆոտոմետր
Thermo Scientific Mutiscan GO միկրոպլանշետային սպեկտրոֆոտոմետրը կիրառվում է գրեթե բոլոր տեսակի ֆոտոմետրիկ հետազոտությունների համար։ Այն շատ հարմար է ԴՆԹ/ՌՆԹ, ELISA, ֆերմենտային անալիզների և այլնի համար։ ԴՆԹ/ՌՆԹ անալիզը կատարվում է արագ և ճշգրիտ՝ շնորհիվ Thermo Scientific μDrop հատուկ պլանշետի:
Միկրոտոմ
Cut 5062 կիսաավտոմատ ճշգրիտ միկրոտոմը նախատեսված է ցանկացած սովորական, հետազոտական կամ արդյունաբերական առաջադրանքների համար։
Մուֆելային վառարան
Կիրառվում է բարձր ջերմաստիճանում նյութերի մեկուսացման նպատակով` առանց դրանց կոնտամինացման և փոփոխության, օրինակ՝ մոխրացման միջոցով։
Շրջված ֆազակոնտրաստային մանրադիտակ
Շրջված մանրադիտակներն օգտակար են կենդանի բջիջների կամ օրգանիզմների դիտարկման համար մեծ տարայի հատակին (օրինակ՝ հյուսվածքների և բջիջների աճեցման տարայի դեպքում), ավելի բնական պայմաններում, քան ապակե սլայդի վրա, ինչպես դա սովորական մանրադիտակի դեպքում է:
Ուլտրաձայնային բաղնիք
Օգտագործվում է գրեթե ցանկացած մետաղից, պլաստիկից, կերամիկական կամ այլ նյութերից միջավայրը կամ մակերևույթները մանրակրկիտ մաքրելու համար:
ՈՒլտրաձայնային դեզինտեգրատոր
Օգտագործվում է հեղուկ միջավայրում բջիջների թաղանթների վնասման և ներբջջային նյութերի դուրսբերման համար։
ՊՇՌ ամպլիֆիկատոր
ՊՇՌ ամպլիֆիկատորը կիրառվում է ԴՆԹ-ի ամպլիֆիկացման, մուտացիաների հայտնաբերման, ախտորոշիչ և այլ նպատակներով։
ՊՇՌ ամպլիֆիկատոր
ՊՇՌ ամպլիֆիկատորը կիրառվում է ԴՆԹ-ի ամպլիֆիկացման, մուտացիաների հայտնաբերման, ախտորոշիչ և այլ նպատակներով։
Ջերմակարգավորող խցիկ
Memmert կլիմայական խցիկը հատուկ նախագծված է նմուշների կայունության և պահպանման համար տվյալ այնպիսի ֆիզիկական պարամետրերի ներքո, ինչպիսիք են ջերմաստիճանը, խոնավությունը, լույսը, որոնք չեն պահանջում պայմանների հանկարծակի և հաճախակի փոփոխություններ:
Ջերմակարգավորվող թափահարիչ
Նախատեսված է 25 -80° С ջերմաստիճանի կարգավորման տիրույթում միկրոօրգանիզմների, էուկարիոտ բջիջների, այդ թվում՝ կենդանիների, բույսերի և միջատների բջիջների կուլտիվացման համար:
Ջրի մաքրման համակարգ
Մաքուր (<0.1 մկՍ/սմ) և գերմաքուր ջրի (<0.055 մկՍ/սմ) ստացման համար է, որը կատարվում է հատուկ տարբեր ֆիլտրերի միջոցով:
Սեկվենավորող համակարգ
Նախատեսված է կենդանի օրգանիզմների ԴՆԹ սեկվենավորման (նուկլեոտիդային հաջորդականությունը կարդալու) համար:
Սպեկտրալուսաչափ՝ համակցված ջերմակարգավորվող խցիկով
Այն իդեալական է պարբերաբար որակական աշխատանքների, հետազոտական և զարգացման ծրագրերի համար՝ սկսած դեղամիջոցի մաքրության և ԱԴԲ կոնցենտրացիայի վերլուծությունից մինչև սպիտակուցների, մոնոկլոն հակամարմինների, նուկլեինաթթուների, տարբեր կենսամոլեկուլների, կենսաքիմիական ռեակցիաների կինետիկայի և այլ չափումների համար: Չափման տիրույթը՝ 190-1100 նմ: