-86°C սառնարան

Օգտագործվում է բակտերիաների շտամների, անջատված տարբեր սպիտակուցների, ԴՆԹ-ի տարբեր հատվածների երկարաժամկետ պահպանման համար:
CO2 ինկուբատոր

S-Bt Smart Biotherm-ը նախատեսված է բջջային կենսաբանության (կենդանական բջիջների կուլտուրաների և հյուսվածքների հետ գործողություններ), մոլեկուլային կենսաբանության (ԴՆԹ/ՌՆԹ ռեակցիայի վերլուծություն, հիբրիդացման ռեակցիաներ), կենսատեխնոլոգիայի (թիրախային սպիտակուցների և այլ մոլեկուլների սինթեզ), իմունոլոգիայի ոլորտներում աշխատելու համար (հակամարմինների և իմունային համակարգի այլ սպիտակուցների սինթեզ):
pH մետր

pH տիրույթ՝ -2.000-ից 16.000 pH (ստանդարտ ռեժիմ), -2.00-ից 16.00 pH (բազային ռեժիմ)։
pH լուծաչափը՝ 0.001 pH, 0.01 pH։
pH ճշգրտություն (25ºC)՝ առնվազն ±0.01, առնվազն pH, ±0.002 pH։
pH տրամաչափում՝ 5 կետ (ստանդարտ ռեժիմ), 3 կետ (բազային ռեժիմ)։
pH ջերմաստիճանային կոմպենսացիա՝ ATC: -4.9-ից 99.0ºC։
mV տիրույթ՝ առնվազն ±999.9 mV, առնվազն ±1999.9.0 mV։
mV լուծաչափը՝ առնվազն 0.1 mV։
mV ճշգրտություն՝ առնվազն ±0.2 mV (±999.9 mV), առնվազն ±1 mV (±2000 mV)։
Ջերմաստիճանային տիրույթ՝ -19,5.0-ից -110.0 ºC։
Ջերմաստիճանային լուծաչափը՝ առնվազն 0.1 °C։
Ջերմաստիճանային ճշգրտություն՝ առնվազն ±0.5 °C։
TC 20 բջիջների ավտոմատացված հաշվիչ

TC 20 բջիջների ավտոմատացված հաշվիչը հաշվում է կաթնասունների բջիջները մեկ պարզ քայլով՝ օգտագործելով իր նորարարական ավտոմատ ֆոկուս տեխնոլոգիան և բջիջների հաշվման բարդ ալգորիթմը․ 30 վայրկյանից քիչ՝ բջիջների ճշգրիտ հաշվարկ ստանալու համար: Հաշվիչ սլայդի տեղադրումից հետո TC 20 բջիջների հաշվիչն արագորեն արտացոլում է բջիջների ընդհանուր քանակը (տրիպան կապույտ ներկումով կամ առանց դրա) և գնահատում բջիջների կենսունակությունը՝ տրիպան կապույտի ներկման բացառման միջոցով: Այն կարող է հաղորդել տվյալներ բջիջների պրոլիֆերացիայի և բջիջների չափի մասին և անփոխարինելի գործիք է բջջային կուլտուրաներ ուսումնասիրող լաբորատորիաներում:
Ամպլիֆիկացնող սարք

Սարքը հնարավորություն է տալիս վերահսկելու և վերլուծելու ԴՆԹ-ի պոլիմերազային շղթայական ռեակցիայի գործընթացը Real-Time ժամանակահատվածում:
Անալիզատոր

Humalyzer Primus կիսաավտոմատ կենսաքիմիական անալիզատորը լաբորատորիաներում օգտագործվում է կենսաքիմիական թեստերի (լայն տեսականի) կատարման համար:
Փորձարկման արդյունքները տպելու համար կա ներկառուցված ջերմային տպիչ: Համակարգի կառավարումը տեղի է ունենում ցուցադրման միջոցով:
Անալիզատոր

Hemolyzer 3-ը ապահովում է արյան ամբողջական հաշվարկ 20 պարամետրերով՝ ներառյալ լեյկոցիտների դիֆերենցիալը՝ 3 մասով, ժամում 60 նմուշի թողունակությամբ:
Անալիտիկ կշեռք

Կշեռք էլեկտրոնային՝ մաքսիմալ տարողությունը առնվազն 220 գ:
Ճշտությունը՝ առնվազն 0,0001 գ:
Ճշգրտությունը՝ առնվազն 0,0002 գ:
Կշռման թասիկի տրամագիծը՝ առնվազն 90 մմ:
Կայունացման ժամանակը առնվազն՝ 3 վ:
Ինտերֆեյս՝ RS-232 ստանդարտ։
Կարգավորում՝ ներքին տրամաչափում (ավտոմատ):
Ներքին ավտոմատ կարգավորման միջոցով ապահովում է բարձր ճշգրտություն ջերմաստիճանի ≥ 20 C կամ 3 ժամը մեկ ժամանակի փոփոխության դեպքում, ինչի շնորհիվ կիրառումը դարձնում է անկախ օգտագործման վայրից: Ունի մակարդակի ցուցիչ և հարթեցնող ոտքեր՝ կշեռքի ճշգրիտ հարթեցման համար, որոնք տեղադրված են որպես ստանդարտ՝ առավելագույն ճշգրիտ կշռման արդյունք տալու համար:
Խոշոր ապակյա շրջափակող վահան 3 շարժական դռներով՝ կշռումը հեշտ իրականացնելու համար:
Անթթվածնային խցիկ

Նախատեսված է թթվածնի նկատմամբ զգայուն նյութերի, օրգանիզմների կամ առանձին ֆերմենտների հետ աշխատելիս ընդհանուր վերահսկման և մեկուսացման համար: Այն հետազոտողներին թույլ է տալիս հեշտությամբ մշակել և ուսումնասիրել նմուշները` առանց մթնոլորտային թթվածնի առկայության:
Ավտոմատ հեմատոլոգիական 3-Diff անալիզատոր՝ նախատեսված կենդանիների թեստավորման համար

Սարքը ունի թաչսքրին էկրան, ամբողջական արյան 3-part DIFF հնարավորություն, 21 պարամետրեր և 3 հիստոգրամներ, 60 նմուշ/ժ: Չափումը կատարվում է հեմոգլոբինի կոլորիմետրի որոշման եղանակով և Կուլտերի սկզբունքով։
Պարամետրերը՝ WBC, LY#, MID#, GR#, LY%, MID%, GR%, RBC, HGB, HCT, MCV, MCH, MCHC, RDW-SD, RDW-CV, PLT, MPV, PDW, PCT, P-LCR, P-LCC։
Հիստոգրամներ՝ 3 հատ, ներառյալ WBC, RBC, PLT 12, նախապես ծրագրավորված կենդանիների տեսակներ, ներառյալ շնազգիներ, կատվազգիներ, ձիեր, կովեր, մկներ, խոզեր, նապաստակներ։
4 տեսակներ՝ ըստ ընտրության։ Թեստավորումը կատարվում է ամբողջական արյունից կամ ծայրամասային արյունից։
Նմուշի ծավալը՝ 10 մկլ (շեղումը՝ 10%) 100․000 արդյունքների պահպանման համար հիշողություն։
Ատոմային էմիսիոն սպեկտրաչափ (համապատասխան պարագաներով)

Դետեկտոր՝ ՈՒՄ զգոն CCD տիպի, հերմետիկ, առանց օդափոխման, չի պահանջում արտաքին լամպեր նմուշի և ենթաֆոնի չափման համար։
Օպտիկական համակարգ՝ արագ սկանավորմամբ, բարձր ճշտությամբ։
Մոնոքրոմատոր Չզեռնի-Տուրնե՝ առնվազն 600 մմ կիզակետային երկարությամբ։
Հոլոգրաֆիկ դիֆրակցիոն վանդակաշար՝ ոչ պակաս, քան 24000 գիծ/մմ, 250 նմ-ում բռնկմամբ։ Չափման տիրույթը՝ շարունակական չափումներ 178 – 780 նմ տիրույթում։
Լուսահարում՝ հնարավորություն է տալիս չափումները կատարելու բարձր խանգարող ֆոնի առկայության ժամանակ։
Սառեցման հնարավորություն՝ արագ սառեցման հնարավորությամբ, մինչև 0ºC թերմոէլեկտրիկ Պելտյե սարքով։
Դետեկցիայի սահմանները՝ 3 սիգմա դետեկտման սահմանափակումով (գ/լ) Mn 257.610 նմ-ում – առնվազն 5.00 ppb Ba 614.171 նմ-ում – առնվազն 1.5 ppb։
Ազդանշանի կայունությունը՝ 2% RSD առնվազն 2 ժամ՝ առանց որևէ շեղման։
Ճշտությունը՝ առնվազն 0.032 նմ ամբողջ տիրույթում չափման ժամանակ։
Օպտիկական կայունություն՝ չի պահանջում սնդիկի կամ նեոնի լամպերով պարբերաբար տրամաչափարկում։
Ատոմիզացիայի աղբյուրը՝ աշխատանքային հաճախականությունը 2450 MHz։
Կառավարում՝ համակարգչային։
Օդի սառեցում՝ ավտոմատացված։
Միացում/անջատում՝ համակարգչային կառավարմամբ և լիովին ավտոմատացված։
Բարձր կատարողականության հեղուկային քրոմա- տագրաֆ

Օգտագործվում է հեղուկ խառնուրդներում և միջավայրերում առանձին բաղադրիչների կամ նյութերի որակական և քանակական ուսումնասիրություն իրականացնելու համար:
Բոցային ֆոտոմետր

Բոցային ֆոտոմետրը նախատեսված է լուծույթում K+, Na+, Ca2+ իոնների պարունակության որոշման համար։
Գրադիենտաին ամպլիֆիկացնող սարք

ՊՇՌ ամպլիֆիկացնող սարքն օգտագործվում է ԴՆԹ-ի բազմացման համար։ Այն թույլ է տալիս հստակորեն վերահսկել պոլիմերազային շղթայական ռեակցիայի գործընթացի ջերմաստիճանը 4 ° С մինչև 99 ° С. Techne ТК-5000-ը ծրագրավորում է հետազոտողը զգայուն, սենսորային էկրանի միջոցով:
Էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի սարք

Նեյրոմոնիտորինքի տարբեր պարամետրերի իրական ժամանակում կառավարում։ Հետազոտության ժամանակ հնարավորություն է տալիս նայելու հին հետազոտությունները՝ 4 հետազոտություն միաժամանակ։
Ցուցադրվող ալիքների քանակը՝ 32
Ալիքների ցուցադրումը հնարավոր է միացնել/անջատել/սառեցնել (ֆիքսել) և փոփոխել։
Թերթելու արագությունը՝ 0.1, 0.2, 0.5, 1, 2, 5, 10, 15, 20, 30, 60 ս կամ 5 ր/էջ
Ժամանակի նշագրում՝ 0.1, 1s
Ժամանակի սանդղակ՝ անջատված, 0.2, 1s
ԷԷԳ մուտքագրում` 25 (հնարավորություն ավելացնելու 4)
Բիպոլյար մուտքագրում` 7
DC մուտք՝ 4 (1,5 MΩ)
SpO2 միակցիչ ` 1
CO2 միակցիչ ` 1
Ներածման դիմադրություն
ԷԷԳ մուտքագրում/լրացուցիչ մուտքագրում - 100 MΩ
DC մուտքագրում - 1.5 MΩ
Էլեկտրոնային սկանավորող մանրադիտակ

Սարքի եզակի կառուցվածքը հնարավորություն է տալիս կիրառելու Phenom էլեկտրոնային մանրադիտակը տարաբնույթ խնդիրների լուծման, նյութաբանության, արտադրության որակական վերահսկման, դատափորձագիտության, դեղագիտության, կենսաբանության ոլորտում գիտահետազոտական խնդիրների, ուսանողների և մասնագետների ուսուցման համար։
Էլեկտրոնային սկանավորող մանրադիտակ

Սարքի եզակի կառուցվածքը հնարավորություն է տալիս Phenom էլեկտրոնային մանրադիտակը կիրառելու տարաբնույթ խնդիրների լուծման, նյութաբանության, արտադրության որակական վերահսկման, դատափորձագիտության, դեղագիտության, կենսաբանության ոլորտում գիտահետազոտական խնդիրների, ինչպես նաև ուսանողների և մասնագետների ուսուցման համար։
Էլեկտրոնային սկանավորող մանրադիտակ

Սարքի եզակի կառուցվածքը թույլ է տալիս Phenom էլեկտրոնային մանրադիտակը կիրառել տարաբնույթ խնդիրների լուծման, նյութաբանության, արտադրության որակական վերահսկման, դատափորձագիտության, դեղագիտության, կենսաբանության ոլորտում գիտահետազոտական խնդիրների, ուսանողների և մասնագետների ուսուցման համար։
Էլեկտրոնեյրոմիոգրաֆիայի սարք

Ալիքների քանակը՝ 2 կամ 4
Ներածման դիմադրություն
Ընդհանուր ռեժիմ՝ >100 MΩ
Դիֆերենցիալ ռեժիմ՝ >200 MΩ
CMRR դիֆերենցիալ ռեժիմ՝ >106 դԲ
Մեկուսացման ռեժիմ՝ >112 դԲ
Աղմուկի մակարդակը՝ 0,6 μVrms
Ընտրության հնարավորություն՝ 18 բիթ
Զգայունությունը՝ 1-ից 500 μVrms/div. և 1-ից 10 mVrms/div.
Ցածր հաճախականությունների զտիչ՝ 0,01 Հց-ից մինչև 3 կՀց
Բարձր հաճախականությունների զտիչ՝ 10 կՀց-ից մինչև 20 կՀց
Տվյալների ժամանակագրություն՝ 0.1 ms/div-ից մինչև 1 s/div
Ըստ ջերմաստիճանի վերականգնվող Պելտիեր թերմոստատ

Ներառում է՝
- Պելտիե բջջային պահարան (միացված ժապավենային մալուխով),
- ջերմաստիճանի կառավարման մոդուլ,
- վեցանկյուն գնդակի վարիչ խողովակներ և միակցիչներ,
- Euroflux 600 ջրի պոմպ,
- կուպեների նմուշների դռներ։
Peltier Single Cell լրասարքի կատարողականի բնութագրերն են՝
- ջերմաստիճանի վերարտադրելիություն՝ առնվազն ± 0,1 °C,
- ջերմաստիճանի կայունություն՝ առնվազն ± 0,1 °C,
- ջերմաստիճանի ճշգրտություն՝առնվազն ± 0,1 °C,
- ջերմաստիճանի միջակայքը՝ 0-100 °C,
- ջերմաստիճանի ցուցադրման միջակայքը 0-ից 100 °C է՝ ներառյալ խառնելու հնարավորությունները
- ոչ մի ծրագրային վերահսկվող ջերմաստիճանի բարձրացում:
Համատեղելի է Աջիլենտ Քարի Էքլիփս (MY2339CG02) սպեկտրոֆլուորոմետրի հետ