IR Tracer-100, Shimadzu
Կիրառվում է դեղերի, ազդող նյութերի, տարաբնույթ սինթետիկ և բնական միացությունների, պոլիմերների իսկության հաստատման ու մաքրության գնահատման համար։
Շնորհիվ ներդրված լրացուցիչ հանգույցի՝ չի պահանջում բազմափուլ, ժամանակատար նմուշապատրաստում, հետազոտությունը կատարվում է բավականին կարճ ժամանակում,
Հնարավոր է հետազոտել և կարծր, և հեղուկ նմուշները,
Կարևոր առավելություններից է էլեկտրոնային գրադարանի առկայությունը, որն ամփոփում է ավելի քան 10 000 միացությունների ԻԿ-սպեկտրների տվյալների բազա, ինչը էականորեն հեշտացնում է նմուշների իսկության գնահատման գործընթացը։