«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Մեսսինայի համալսարանի (Իտալիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն պրոֆեսորադասախոսական կազմի համար` 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար:
Առավելությունը տրվելու է այն մասնագետներին, ովքեր զբաղվում են մշակութային մարդաբանության խնդիրներով, որոնք անմիջապես առնչվում են ծրագրի շրջանակում իրականացվող հետազոտական թեմային։
Աշխատանքային լեզուն անգլերեն/իտալերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն էլեկտրոնային տարբերակով ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի mnatsakanyan@ysu.am էլհասցեով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2024 թվականի դեկտեմբերի 22-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
4. շարժունության համաձայնագիր (Mobility Agreement),
5. ընդունող բուհի համաձայնություն:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական
մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան