ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնում հյուրընկալվել էին Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան №5 ավագ դպրոցի (Արմավիրի մարզ) և Արգել համայնքի Վ․ Անանյանի անվան միջնակարգ դպրոցի (Կոտայքի մարզ) աշակերտները։
Հանդիպման նպատակն էր ապագա դիմորդներին իրազեկել սոցիալական մանկավարժի մասնագիտության մասին, ծանոթացնել սոցիալական մանկավարժի աշխատանքի առանձնահատկություններին։
Դպրոցականներին ողջունեց Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի փոխտնօրեն, մանկ․ գիտ․ թեկնածու, դոցենտ Արևիկ Ղազարյանը։ Տեսասահիկների միջոցով նա ներկայացրեց կենտրոնում գործող բակալավրի, ինչպես նաև մագիստրոսական կրթական ծրագրերը։ Այնուհետև Ա. Ղազարյանը դպրոցականներին հանգամանորեն ներկայացրեց սոցիալական մանկավարժի աշխատանքի առանձնահատկություններն ու պատասխանեց աշակերտներին հետաքրքրող հարցերին։
Հանդիպման շրջանակում կենտրոնի դոցենտ Լուսինե Հայրապետյանը դպրոցականների համար անցկացրեց վարպետաց դաս՝ արվեստի մանկավարժության տարբեր թերապևտիկ տեխնոլոգիաների համակցմամբ։