Ս․թ․ փետրվարի 4-ին՝ ժամը 18։30-ին, ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայում (ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտ, Օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոն, առաջին հարկ, 113 սենյակ) տեղի կունենա «Ժուռնալ քլաբ» խորագրով բաց hանդիպում։
Ի՞նչ է Ժուռնալ քլաբը։
Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի հետազոտողները «Ժուռնալ քլաբ» բաց հանդիպումների շրջանակում ներկայացնում են տարբեր գիտական հոդվածներ։
Ծավալվում են ակտիվ քննարկումներ, կատարվում է մտքերի փոխանակում։
Մասնակցիներին հնարավորություն է ընձեռվում ծանոթանալու Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիայի հետազոտական ուղղություններին։
Առաջին բաց հանդիպմանը հետազոտող Արամ Սարգսյանը կներկայացնի «Self-supervised dynamic learning for image transmission through unstabilized diffusive media» խորագրով հոդվածը։
Մուտքն ազատ է: