«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Օստրավայի համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Միջազգային հարաբերությունների, Պատմության, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների ուսանողների համար` 2025/2026 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am):
Նամակի վերնագրում անհրաժեշտ է նշել ERASMUS+ , OSTRAVA:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. մարտի 10-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies KA171),
7. անգլերենի իմացությունը հաստատող վկայական։
Օստրավայի համալսարանում անգլերեն դասավանդվող առարկաների ցանկը։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություն ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11 38):
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան: