«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Օստրավայի (Չեխիա) համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Միջազգային հարաբերությունների, Պատմության, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետների դասախոսների համար (հիմնական կազմ)` 2025/2026 ուստարվա 1-ին կիսամյակում 1 շաբաթ 8 ժամով դասավանդելու նպատակով:
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև՝ ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի h.mkrtchyan@ysu.am էլհասցեով:
Նամակի վերնագրում նշել ERASMUS+, OSTRAVA:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025 թվականի մարտի 10-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերը ընդունվում են միայն անգլերեն կամ ֆրանսերեն՝ pdf տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր՝ դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (թեմա, նկարագիր,
շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք՝ ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. ընդունող բուհից հրավեր նամակ,
6. մոտիվացիոն նամակ։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան