Ս.թ. փետրվարի 18-ից Գերմանական բանասիրության ամբիոնը ԵՊՀ բոլոր ուսանողների համար կազմակերպում է գերմաներենի անվճար դասընթաց, որը կվարի DAAD (ԳԱՓԾ) դասախոս Յոհաննես Գերեոնսը։
Դասընթացին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր տիրապետում են գերմաներենի B1 մակարդակի և ցանկանում են բարելավել իրենց հաղորդակցական հմտությունները լեզվակրի հետ:
Հանդիպումները տեղի են ունենալու շաբաթական երկու անգամ՝ երեքշաբթի և հինգշաբթի օրերին ԵԼՀ 422 լսարանում ժամը 12:50-14:20-ը։
Դասի առնվազն 80%-ի մասնակցության դեպքում կստանաք մասնակցության վկայական։
Գրանցումն անհրաժեշտ չէ։
Контакты
Հարցերի դեպքում կապ հաստատել Յոհաննես Գերեոնսի հետ j.gereons@ysu.am էլեկտրոնային հասցեով: