Մենք փնտրում ենք մոտիվացված և տաղանդավոր ուսանողի՝ միանալու մեր Հաշվարկային նյութագիտության լաբորատորիային։ Սա հիանալի հնարավորություն է՝ ձեռք բերելու գործնական փորձ հաշվարկային հետազոտությունների ոլորտում, աշխատելու փորձառու գիտնականների հետ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, և մասնակցելու հետաքրքիր գիտական նախագծերին։
Պահանջվող որակավորումներ.
Թեկնածուն պետք է լինի ուսանող՝ ֆիզիկայի, քիմիայի կամ հարակից ոլորտներից և ունենա մեծ հետաքրքրություն գիտության ու հաշվարկային հետազոտությունների նկատմամբ։
Հիմնական պարտականությունները․
Իրականացնել հաշվարկային հետազոտություններ նյութագիտության ոլորտում։ Հետազոտությունների մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
Համագործակցել թիմակիցների հետ ընթացիկ հետազոտական նախագծերում։
Կիրառել վերլուծական կարողություններն ու խնդիրների լուծման հմտությունները՝ իրական հետազոտական մարտահրավերների հաղթահարման համար։
Ցանկալի հմտություններ․
Նյութագիտության և պինդ մարմնի ֆիզիկայի հիմնական գիտելիքներ
Հաշվարկային մեթոդների և ծրագրավորման (Python, Julia, C++) իմացություն կամ սովորելու պատրաստակամություն
Անկախ և թիմային աշխատելու ունակություն
Վերլուծական մտածողություն և խնդիրներ լուծելու հմտություններ
Հետազոտության նկատմամբ հետաքրքրություն և նոր գիտելիքներ ձեռք բերելու ցանկություն
Ցանկացողները CV և մոտիվացիոն հակիրճ նամակ կարող են ուղարկել լաբորատորիայի վարիչ Հայկ Զաքարյանի hayk.zakaryan@ysu.am էլհասցեին: