ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Սեյֆ Ինվեստ» հաշվապահական և խորհրդատվական ընկերության համագործակցության շրջանակում անցկացվեց «Անհատական եկամուտների հայտարարագրում» թեմայով սեմինար, որի բանախոսն էր ընկերության գլխավոր մասնագետ Աննա Այվազյանը։
Սեմինարի շրջանակում մասնակիցները ծանոթացան սոցիալական ծախսերի և հայտարարագրի լրացման կարգին: Հաշվի առնելով թիրախային լսարանը՝ բանախոսը ներկայացրեց սոցիալական ծախսերի՝ ուսման վարձավճարներին վերաբերող կետերը, ինչպես նաև հայտարարագրերի ներկայացման ժամկետները, նախնական փուլերը և անհրաժեշտ քայլերը։
Մասնակիցները հնարավորություն ունեցան սեմինարի շրջանակում բանախոսին ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ։