«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ֆրիդրիխ Շիլլերի անվան Յենայի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն բոլոր ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Գերմաներենի կամ անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ lia_evoyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. մարտի 11-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր՝ վավերացված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից,
5. տեղեկանք ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (KA 171, Learning Agreement for Studies)։
7. անգլերենի և/կամ գերմաներենի իմացությունը հավաստող փաստաթուղթ (TOEFL, IELTS, TestDaF, onDaF, Goethe -Zertifikat և այլն պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ակադեմիական տեղեկանքի հիման վրա Միջազգային կապերի բաժնից ստացված համապատասխան փաստաթուղթ, եթե ակադեմիական տեղեկանքում առկա է վերջնական գնահատմամբ արդյունք տվյալ լեզվից, այսինքն՝ գնահատական, և ոչ ստուգարք)։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Էլհասցե՝ lia_evoyan@ysu.am