«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Լուդվիգսհաֆենի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարում մասնագիտությամբ բակալավրիատի և մագստրատուրայի ուսանողների համար՝ 2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Գերմաներենի/անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև ճանապարհածախս:
Ավելի մանրամասն տեղեկությունների ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում lia_evoyan@ysu.am էլհասցեով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025թ. մարտի 13-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր /վավերացված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից/,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (KA 171, Learning Agreement for Studies)
7. անգլերեն և/կամ գերմաներենի իմացությունը հավաստող փաստաթուղթ /TOEFL, IELTS, TestDaF, onDaF, Goethe-Zertifikat և այլն պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ակադեմիական տեղեկանքի հիման վրա Միջազգային կապերի բաժնից ստացված համապատասխան փաստաթուղթ, եթե ակադեմիական տեղեկանքում առկա է վերջնական գնահատմամբ արդյունք տվյալ լեզվից, այսինքն՝ գնահատական և ոչ ստուգարք/:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան
Հեռ.՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38):