Միջբուահական համագործակցության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Գրայֆսվալդի համալսարանի (Գերմանիա) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի գերմանական բանասիրության ամբիոնի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար՝ 2025-2026 ուստարվա 1-ին կիսամյակում ուսանելու նպատակով:
Գերմաներենի առնվազն B2 մակարդակի իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին 5 ամիս ժամկետով տրամադրվում է անհատական կրթաթոշակ՝ ամսական 992 եվրո, սակայն չի հատկացվում ճանապարհածախս:
Մանրամասն տեղեկություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում lia_evoyan@ysu.am էլհասցեով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2025թ. մարտի 13-ը՝ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր /վավերացված ԵՊՀ միջազգային կապերի բաժնի կողմից/,
5. տեղեկանք՝ ԵՊՀ-ում ուսանելու վերաբերյալ,
6. ուսումնառության համաձայնագիր (Learning Agreement for Studies):
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38):