Ասիայի զարգացման բանկը (ԱԶԲ) և Կորեայի Հանրապետությունը մեկնարկել են համատեղ կրթաթոշակային ծրագիր, որը հնարավորություն է տալիս ուսանողներին և երիտասարդ մասնագետներին ամբողջական մագիստրոսական և ասպիրանտական կրթական աստիճան ստանալ Կորեայի Հանրապետության բուհերում:
Կարող են դիմել ԵՊՀ բոլոր ֆակուլտետների բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողները:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է տիրապետել անգլերենին կամ կորեերենին՝ տվյալ համալսարանի ներկայացրած լեզվի իմացության պարտադիր մակարդակին համապատասխան:
Մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև հայտադիմումի համար անհրաժեշտ փաստաթղթերին կարող եք ծանոթանալ կից. փաստաթղթում նշված QR կոդն անհրաժեշտ է սքանավորել՝ ամբողջական տեղեկությունների փաթեթին ծանոթանալու նպատակով:
Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. մարտի 20-ը՝ ժամը 17:00-ն:
Контакты
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկությունների համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ):
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38):
Ծրագրի համակարգող՝ Լիա Էվոյան