«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Յաշի Ալեքսանդրու Իոան Կուզայի համալսարանի միջև (Ռումինիա) կնքված պայմանագրով նախատեսվում է շարժունություն Սոցիոլոգիայի ֆակուլտետի, Պատմության ֆակուլտետի (Մշակութաբանության ամբիոն), Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի (Միջմշակութային հաղորդակցության ամբիոն) պրոֆեսորադասախոսական հիմնական կազմի համար՝ ս.թ. հունիսի 2-6-ը «Ներառական մտածելակերպ. ընդգրկելով բազմազանությունը կրթության և հասարակության մեջ» թեմայով վերապատրաստման դասընթացի մասնակցելու նպատակով:
Աշխատանքային լեզուն անգլերենն է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում։
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am):
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս.թ. մարտի 12-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, PDF տարբերակով)`
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր վերապատրաստման նպատակով (Staff Mobility Agreement for Training) (շարժունության նպատակներ, ակնկալվող գործողություններ և այլն)
4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ:
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ.՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Նաիրա Մնացականյան
Էլհասցե՝ mnatsakanyan@ysu.am