Մոսկվայի պետհամալսարանի հրավիրյալ դասախոսների դասախոսությունը ԵՊՀ-ում
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ
Ս.թ. մարտի 14-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում դասախոսությամբ հանդես կգան Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ասիական և աֆրիկյան երկրների ինստիտուտի տնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր, հայտնի չինագետ Ա. Մասլովը, ինստիտուտի միջազգային համագործակցության գծով փոխտնօրեն Ե. Սինցովան, Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրների ամբիոնի վարիչ Ա. Մուրավյովը: Բանախոսության ընթացքում կքննարկվեն գիտակրթական համագործակցության խնդիրներ:
Միջոցառումը տեղի կունենա ս.թ. մարտի 14-ին.
12։50-13:50-ը՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի Ֆիրդուսիի անվան դահլիճում (218 լսարան)
- 14:30-15:30-ը՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի 331 լսարանում
Միջոցառմանը կմասնակցեն ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր։