«Հատելով մասնագիտական ուղիները» խորագրով միջոցառում ԵՊՀ-ում
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, Պ. Ալոյանի անվան 320 լսարան
Ս.թ. մարտի 13-ին՝ ժամը 13:00-ին, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի Պ. Ալոյանի անվան 320 լսարանում կկազմակերպվի «Հատելով մասնագիտական ուղիները» խորագրով միջոցառում, որի նպատակն է նպաստել Աշխարհագրության և Պատմության ֆակուլտետների միջև համագործակցության հաստատմանը:
Միջոցառմանը կմասնակցեն համապատասխան ֆակուլտետների դեկանները, ուսանողները և դասախոսները: