Չեխիայի Մասառիկի համալսարանը (Բռնո) հայտարարում է մրցույթ ս.թ. հունիսի 15-ից հուլիսի 6-ը «Urban Sustainability: Engage in the Future» խորագրով ամառային դպրոցում ուսանելու նպատակով:
Ծրագրին մասնակցել կարող են աշխարհագրության և երկրաբանության, կենսաբանության, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետների ուսանողները:
Ամառային դպրոցի մասնակցությունն ամբողջովին փոխհատուցվում է կրթաթոշակով, որի մեջ ներառված է կեցությունը, ուսումնական և մշակութային ծրագիրը, որն ուսանողների համար նախատեսում է էքսկուրսիաներ եվրոպական 3 երկրներում:
Ճանապարհածախսը, սնունդի և անձնական ծախսերը հոգում է ուսանողը:
Ծրագրի մասին հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ հետևյալ հղմամբ։
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն ուսանողների համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն՝ PDF տարբերակով).
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV)՝ «Europass» ձևաչափով,
3. մոտիվացիոն նամակ,
4. ակադեմիական տեղեկագիր,
5. անգլերենի առնվազն B2 մակարդակի իմացությունը հաստատող վկայական:
Ծրագրի դիմումներն էլեկտրոնային տարբերակով ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնի lia_evoyan@ysu.am էլհասցեով մինչև ս.թ. մարտի 24-ը: