«Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի Երևանի գրասենյակը և ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտը համատեղ կազմակերպում են «Ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրները եվրոպական արժեքների, ինստիտուտների և գործընթացների համատեքստում» խորագրով դասընթաց։
Դասընթացի նպատակն է հայ ուսանողներին տրամադրել գիտելիքներ ԵՄ-Հայաստան հարաբերությունների, ԵՄ քաղաքականության, դիվանագիտության, որոշումների կայացման գործընթացի, եվրոպական արժեքների, ներքին և արտաքին քաղաքական հիմնախնդիրների, ինստիտուտների և գործընթացների վերաբերյալ։
Եռափուլ դասընթացն անցկացվելու է ս․թ․ ապրիլի 11-13-ը, մայիսի 16-18-ը և հունիսի 27-29-ը՝ արտագնա ձևաչափով (ուրբաթ, շաբաթ, կիրակի օրերին)։ Նշյալ ժամանակահատվածներում անցկացվող դասընթացը ներառելու է դասախոսություններ վերոհիշյալ թեմատիկ ուղղություններով, խմբային աշխատանքներ, մտագրոհներ, սիմուլյացիոն/դերային խաղեր, առաջադրանքներ, քննարկումներ, բանավեճեր և հետազոտական աշխատանքներ։
Մասնակցության համար դիմելու հնարավորություն ունեն ԵՊՀ բակալավրիատի 2-րդ, 3-րդ, 4-րդ, մագիստրատուրայի 1-ին կուրսերի ուսանողները, ինչպես նաև ԵՊՀ երիտասարդ աշխատակիցները։ Դասընթացը վարելու են ՀՀ և օտարերկրյա ճանաչված ու հեղինակավոր գիտնական-փորձագետներ, պաշտոնատար անձինք։
Դիմելու վերջնաժամկետը ս․թ․ մարտի 22-ն է։ Ընտրված մասնակիցները լրացուցիչ կտեղեկացվեն և կհրավիրվեն հարցազրույցի մարտի 31-ից ապրիլի 4-ը ընկած ժամանակահատվածում։
Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://forms.gle/CkW7W4bWmE6w6rsd7
Ծրագրի ֆինանսական ողջ ծախսը հոգում է հիմնադրամը։